Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ոսկյա մատանին գողացած անձանց ինքնությունը։


Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 281-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում անհայտ անձինք, Երևան քաղաքի Խորենացի փողոցում գործող ոսկու շուկայի տաղավարներից մեկից գաղտնի հափշտակել են ոսկյա մատանի՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս: Դեպքի առթիվ 02.06.19թ.-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձանց, կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: