Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին:


Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:



Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին: