«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այսուհետ համազգեստ են կրելու



«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այսուհետ համազգեստ են կրելու.


«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել անտառտնտեսությունների աշխատակիցների համազգեստների բաշխումը։


ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի պետական բյուջեից 37 միլիոն դրամ է հատկացվել համազգեստների և կոշիկների ձեռք բերման համար։
Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը համազգեստների առաջին խմբաքանակը հանձնել է ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն», «Իջևանի անտառտնտեսություն», «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին՝ ընդգծելով, որ անկախացումից ի վեր այս իրադարձությունն աննախադեպ է «Հայանտառ»-ի համար։



Շրջակա միջավայրի նախարարության հետ իրականացվող՝ ՄԱԶԾ-ի «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» և «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին փոխանցվել է մեկական ամենագնաց ավտոմեքենա, որոնք կկահավորվեն համապատասխան սարքավորումներով և կօգտագործվեն հրդեհաշիջման նպատակով:






 На изображении может находиться: автомобиль и на улице

На изображении может находиться: 1 человек, стоит и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице

На изображении может находиться: обувь и ботинки

На изображении может находиться: автомобиль и на улице