«Ժառանգություն» կուսակցության վարչության անունից Ձեզ եմ դիմում՝ ճշտելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը


10 հոկտեմբերի 2019թ.

«Քացաքացիական պայմանագիր» կուսակցության
նախագահ պարոն Սուրեն Պապիկյանին
«Ժառանգություն» կուսակցության վարչության
նախագահ Անդրանիկ Գրիգորյանից

Հարգելի պարոն Պապիկյան,

«Ժառանգություն» կուսակցության վարչության անունից Ձեզ եմ դիմում՝ ճշտելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը ձեր կուսակից ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մամուլով կատարած հայտարարությունների առիթով` 1in.am, 8.09.2019 թ., «Րաֆֆի Հովհաննիսյանին անհապաղ մեկուսացնել «Ժառանգություն» կուսակցությունից» (https://www.youtube.com/watch?v=hTP0GhktWBY):

Օգտագործելով հաղորդակցության այս եղանակը՝ ուզում եմ ճշտել՝ արտահայտել է Տիգրան Ոլիխանյանը «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունում առկա ձեւավորված դիրքորոշումը, եթե ոչ, խնդրում ենք պարզաբանել գաղափարակից ուժի հադեպ նման ոչ գործընկերային, թշնամական արտահայտությունների պատճառը եւ արձագանքել ըստ պատշաճի:



Անդրանիկ Գրիգորյան
«Ժառանգություն» կուսակցության
վարչության նախագահ