Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, կալանավոր Գագիկ Խաչատրյանն այսօր տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտություն անցնելու համար:


Այս մասին ՀԺ-ինտեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:


Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մի քանի շաբաթ առաջ կրկին հետազոտվել էր:


Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին, ձերբակալել է օգոստոսի 27-ին: Երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Պաշտպանական կողմն այս ընթացքում բազմիցս պնդել է, որ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի:


 


Նյութի աղբյուր