ԱՄՆ-ում տղամարդը 6 տարի հարևանուհու դիակը թաքցրել է իր բնակարանի պատի մեջ

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի բնակիչը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ իր հարևանուհուն սպանելու և դիակը 6 տարի իր բնակարանի պատի մեջ թաքցնելու համար, գրում է nbcnews.com-ը:


Ռեյվեն Քեմփբելը համարվում էր անհայտ կորած 2009 թվականի հունիսից: 2015 թվականի հուլիսին նրա ընտանիքն անանուն զանգ է ստացել, և նրանց ասել են, որ հնարավոր է՝ կնոջ դիակը թաքցված լինի այն շենքի բնակարաններից մեկի պատի մեջ, որտեղ նա ապրել է:


Հարազատները դիմել են ոստիկանություն, որն էլ շների օգնությամբ կարողացել է գտնել դիակը: Պարզվել է, որ բնակիչները տարիներով բողոքել են տհաճ հոտից: