Կոտայքի մարզում Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել է 3 ավտոմեքենայի. Shamshyan.com

Հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ի սահմաններում Volkswagen մակնիշի 14 ՏՍ 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Peugeot մակնիշի 35 VQ 323 համարանիշի ավտոմեքենային, և Nissan մակնիշի 35 DC 102 համարանիշի ավտոմեքենային: Nissan-ն էլ առաջ ընթանալով, բախվել է Opel մակնիշի 32 ՏՍ 872 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Peugeot-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ:



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Peugeot-ը, Nissan-ը և Volkswagen-ը վերածվել են մետաղե ջարդոնի:


Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, որը բախվել է թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենաներին, որոնց վարորդները եղբայրներ են եղել, և իրենց ընտանիքներով բնության գրկում հանգստանում էին: Բարեբախտաբար, կայանված ավտոմեքենաներում քաղաքացիներ չեն եղել, վթարի հետևանքով էլ տուժածներ չկան: