Սնկից թունավորման դեպք է արձանագրվել |ՀՀ առողջապահության նախարարություն

Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սնկից թունավորման դեպքեր։ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, և ներկայումս տուժածների վիճակը գնահատվում է լավ: Սնկից թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից հավաքած սունկը:
❗️Սնկից առաջացած թունավորումները ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են ✔️որովայնի կտրուկ ցավը, ✔️սրտխառնոցը, ✔️անընդհատ փսխումները, ✔️առատ քրտնարտադրությունը, ✔️թքահոսությունը, ✔️գլխապտույտը, ✔️գլխացավը, ✔️անհագ ծարավի զգացումը, ✔️հալյուտինացիաները` առանց քնկոտության, ✔️ցնորքը, ✔️գիտակցության կորուստը, ✔️դեմքի կարմրությունը, ✔️սրտխփոցը, ✔️վախի զգացումը, ✔️լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, ✔️երիկամների ախտահարում: ‼️Հիվանդության առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես անհրաժեշտ է դիմել բժշկի։
❗️❗️❗️Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է. ▶️սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
▶️չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
▶️ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել միմյանց,
▶️ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները, կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
▶️չուտել հում սունկ,
▶️երեխաներին չկերակրել սնկով,
▶️աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
▶️սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
▶️թարմ սունկը 1 օրից ավել չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում,
▶️չզբաղվել ինքնաբուժությամբ։

Թոփ լուրեր