Տիգրան Ուլիխանյանը վիրավորել է լրագրողներին և Հրայր Թովմասյանին || Ամո՛թ քեզ, Հրա՛յր,

Հրայր Թովմասյան անունով դատավոր ես չեմ ճանաչում
Երեկ Հրայրը հարցազրույց է տվել։ Ընդհանրապես չէի անդրադառնա այս անբովանդակ, ՍԴ անդամի պաշտոնին անհարիր քաղաքական հարցազրույցին, որից իմացանք, որ իրեն չեզոքացնելով, չեզոքացնում ենք ՍԴ-ն, այսինքն ինքն իրեն նույնացնում է ՍԴ-ի հետ, իմացանք, որ գիշերը ժամը երեքին վեր է կենում, որոշում կարդում, իմացանք, որ որոշում կայացնելուց առաջ եկեղեցի է գնում ու մոմ վառում։ Բայց Հրայրը այդ նույն հարցազրույցում նաև ասել է՝ «պատգամավորներից մեկը ասել է, եթե քաղաքական մեծամասնությունը որոշում է, ապա ցանկացած պաշտոնյա պետք է հրաժարական տա»։ Սա իմ հայտարարության ամբողջությամբ խեղաթյուրված տարբերակն է։ Հավանաբար կարդացել է գիշերվա ժամը 3-ին, բայց լույսը մոռացել է միացնել: Այսպիսի խեղաթյուրումներ փաստորեն իրենց կարող են թույլ տալ քաղաքական ներկապնակում դեռևս նշմարվող դմբլոները, թերթոնների «լրագրող»-մանիպուլյատրշիկները, զրպարտիչները, հարթուղեղ մեկնաբանները և Հրայր Թովմասյանը։ Ամո՛թ քեզ, Հրա՛յր, հազար ամոթ։ Այս որակի մարդը չի կարող լինել մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության ՍԴ դատավոր: Նրա ներկայությունը այդ շենքում վարկաբեկում է հենց Սահմանադրական դատարան կառույցը։ Նրանից ի՞նչ դատավոր։
Այսօրվա իր բացակայությունը ԱԺ նիստից, տարածած հայտարարությունը, դրա բովանդակությունը, անթաքույց արհամարհանքը ժողովրդի և ժողովրդի ներկայացուցչական մարմնի նկատմամբ չեն կարող անհետևանք մնալ, և այդ հետևանքները անխուսափելիորեն վրա են հասնելու։

Թոփ լուրեր