Վերադարձել են բնություն

Վերադարձել են բնություն


Վերջին մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գիծ ծառայությունները, հասարակական կազմակերպությունները մեծ թվով զանգեր են ստացել վիրավոր թռչունների վերաբերյալ։
Դրանցից շատերին հաջողվել է փրկել Շրջակա միջավայրի նախարարության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Բրդլինկ Հայաստան», «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության», «Հայաստանի թռչնադիտարկաման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների և «ԶՕՕ ֆաունա արտ» կազմակերպության անմիջական ջանքերով՝ կազմակերպելով նրանց խնամքը։
Թռչունների վիճակի համատեղ հետազոտությունից հետո որոշվեց բնություն բաց թողնել 3 արագիլ, 1 հավալուսին, 1 գառնանգղ, 1 քարարծիվ, 1 բվեճ և 1 տափաստանային ճուռակ։
Վերականգնված թռչունների բացթողումը բնություն իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «ԶՕՕ ֆաունա արտ» կազմակերպության և վերոհիշյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Թռչունների ինքնազգացողությունը գերազանց էր։

Թոփ լուրեր