Նորաշեն համայնքում ավագանիների 4 անդամները դաշտում ծիրանի ծառի տակ նիստ են գումարել և անվստահություն է հայտնել համայնքապետին

Այս պահին Արարատի մարզի մարզպետի աշխատասենյակում են գտնվում Նորաշեն համայնքի նախկին համայնքապետը և այս պահին ժամանակավոր պաշտոնակատարները: Նախկին հայնքապետը պնդում է, որ ավագանու 4 անրդամ դաշտում ծիրանի ծառի տակ հանդիպել են ՙՙտղավարի՚՚ խոսակցություն ունեցել և անունը դրել ավագանու նիստ: Այդ նիստի ժամանակ որոշում է կայացվել անվստահություն հայտնել համայնքապետին և մարզպետը հիմնվելով այդ արձանագրության վրա որոշում է կայացրել դադարեցնել համայնքապետի լիազորությունները և  նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Նորաշեն համայնքում կրքերը թեժացել են ընտրված համայնքապետը բողոքում է անօրինական որոշման դեմ: Մարզպետը  կոչ է անում չխեղաթյուրել փաստերը: 

Թոփ լուրեր