ԱԺ պատգամոր Վարազդատ Կարապետյանը ձկնորսության և վառելափայտի մասին

Երեկ կրկին քննարկեցինք Սևանում ձկնորսության հարցը, ինչպես նաև անտառամերձ գյուղերում բնակչությանը վառելափայտով ապահովելու հարցը։
Ձկնորսության մասով ապագա մոտեցումը պետք է հիմնվի արդար և հավասար հնարավորության, իրավիճակի գնահատման մեջ բնության և ափամերձ գյուղերի բնակչության ներդաշնակ ու հավասարակշիռ մոտեցման, ինչպես նաև պետական քաղաքականության թափանցիկության սկզբունքի վրա։
Ձկնորսները պետք է իրավունք ունենան նախորոք սահմանված կանոններով ձուկ որսալ՝ պահպանելով և գնահատելով ձկնապաշարների ընդլայնված վերարտադրության նպատակը։
Հիմա նախարարությունը աշխատում է այս մոտեցման վրա, շուտով կներկայացվի արդյուքը։
Անտառների մասով կարճաժամկետ որոշումը հանգում է ածուխի և դրա համար կիրառվող վառարանների ապահովման պետական սուբսիդավորմանը, անհրաժեշտության դեպքում՝ ածուխի ներկրմանը ուղղակի կառավարության կողմից։
Պայմանավորվեցինք ամեն շաբաթ հետևել կատարվող գործողություններին և հանրությանը ներկայացնել արդյունքը։

Թոփ լուրեր