Ես սա համարում եմ «Արևելյան» լսարանից «Արևմտյան » լաբորատորիա անցում կատարելու սկիզբը

Ես սա համարում եմ  «Արևելյան»  լսարանից  «Արևմտյան » լաբորատորիա անցում կատարելու սկիզբը 


ՀՀ-ը  2005 թվականի մայիսի 19-իհռչակագրի համաձայն նախկինկրթական համակարգից անցում կատարեց Բոլոնյանհամակարգին:Ես սա համարում եմ  «Արևելյան»  լսարանից  «Արևմտյան » լաբորատորիա անցում կատարելու սկիզբը ՝ մեր բուհական կրթական համակարգում,որն իր հերթին ենթադրում է ուսանողակենտրոն ուսուցման համակարգի կիրառումը:Ուսանողակենտրոն ուսուցման համակարգը,իրենից ենթադրում է,որ դասախոսը ոչ թե լոկ գիտելիք ստանալու աղբյուր  է ,այլ  ուսանողի մեջ հմտություններ և կարողություններ զարգացնող և ուսանողին մոտիվացնող մարդ:Ուսանողը և դասախոսը պետք է դառնան գործընկերներ,ովքեր միասին կկազմակերպեն և կանցկացնեն դասը,այն վերածելով բանավեճի,հետաքրքիր հետազոտական աշխատանքի:Հիմնական նպատակը այս ամենի ուսանողի հմտությունների ,կարողությունների զարգացումն է և նրան վերլուծող մարդ դարձնելը:Նախկինում մենք ունեինք  հակառակ պատկերը՝ ուսանողը մտնում էր լսարան և իր ուսումնառության տարիներին պետք է միայն լսեր և գրեր դասախոսությունը,որի նպատակը ուսանողին շաատ գիտելիք տալն էր միայն:Այս ամենով մենք ,փորձում ենք ժամանակի որակներին համապատասխան մասնագետ պատրաստել:Սակայն  մեր ակադեմիական գիտելիքով հարուստ դասախոսները ,որոնք ունեն 40-50 տարվա դասախոսելու փորձ ,մեծ դժվարությամբ և դժկամությամբ են հրաժարվում թելադրություն թելադրելուց.Այս պարագայում ստացվում է,որ դասը  շատ հեշտությամբ ձախողվում է և մենք չենք ունենում ՈՉ ԳԻՏԵԼԻՔ և ՈՉ ԷԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ:


 Ալա Ավագյան  ՀԱԱՀ 2-րդ կուրսի ուսանողուհի Եվրոպացի ուսանողների միավորման ուսանող փորձագետների հարթակի անդամ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի աշխատակից