Խաչիկ գյուղում սեպտեմբերի 21-ին անց է կացվելու գաթայի ամենամյա փառատոն

Սահմանամերձ Խաչիկ գյուղում սեպտեմբերի 21-ին արդեն 6-րդ անգամ անց է կացվելու գաթայի ամենամյա փառատոնը։ Գաթայի սիրահարները հավաքվում են Խաչիկ գյուղում` մասնակցելու գաթայի թխման գործընթացին, ծանոթանալու համայնքի բնակիչների ստեղծագործ աշխատանքին, ներկայացված բերք ու բարիքին:


«Փառատոնի հիմնական խնդիրն այն է, որ վեր հանի գյուղի ազգային, մշակութային արժեքները, նպաստի հանրաճանաչությանը: Շատ կարևոր է, որ նման փառատոնները կազմակերպվում են ոչ միայն մեծ, մարդաշատ քաղաքներում այլ հենց համայնքներում, հեռավոր գյուղերում, որպեսզի ապահովի զբոսաշրջիկների այցելուների հոսք»,- նշեց Կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Anahit Voskanyan Անահիտ Ոսկանյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:



Նա կարևորեց Հայաստանում բազմաթիվ փառատոնների անցկացումը՝ ընդգծելով, որ տարեցտարի փառատոնային ասպարեզում տարբեր հարթակներում տեսանելի ենք դառնում:


Թոփ լուրեր