Հանդիպում-քննարկում զբոսաշրջության ոլորտում միջազգային դոնոր կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ

Վերջին ամիսներին ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն պարբերաբար նախաձեռնում է Հայաստանի զբոսաշրջության 10-ամյա ռազմավարության մշակմանն ուղղված հանդիպումներ ոլորտը ներկայացնող մասնավոր ընկերությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ։


 Այսօր տեղի ունեցավ հանդիպում-քննարկում զբոսաշրջության ոլորտում իրենց ներդրումն ունեցող միջազգային դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտում հետաքրքրություն ցուցաբերող դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:



Հանդիպման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը (Susanna Safaryan) ներկայացրեց ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և հետագա ակնկալվող արդյունքները` կարևորելով միջազգային կազմակերպությունների ներդրումն ու վերջիններիս դերակատարությունը ռազմավարության մշակման գործում: Այնուհետև, Ռազմավարության մշակման միջազգային փորձագետ Էնդրյու Ֆլեմինգը ներկայացրեց մինչ օրս կատարված աշխատանքներն ու իրականացրած հետազոտությունների արդյունքները, ռազմավարության հիմնական դրույթները և հրավիրեց մասնակիցներին իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնելու տրամադրված տեղեկատվության վերաբերյալ:


ℹ️Հայաստանի զբոսաշրջության 10-ամյա ռազմավարության մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են` ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ: Ռազմավարության մշակմանն աջակցում է ԱՄՆ ՄԶԳ USAID Armenia


Թոփ լուրեր