Եթե Ամուլսարի պահպանությունը շատ կարևոր և հրատապ եք համարում, ապա սա այն կարևորագույն օրն է //СЕН 20//


Եթե Ամուլսարի պահպանությունը և բնապահպանական հիմնախնդիրների լուծումը շատ կարևոր և հրատապ եք համարում, ապա սա այն կարևորագույն օր է, որին ամեն մեկիս հավաքական, ինչպես նաև ապակենտրոն մասնակցությունն իրավիճակ է փոխելու:

Բնապահպանական մոբիլիզացիայի օրվա հետ կապված լինելու են տարբեր միջոցառումներ, որոնց մասին այս իվենթի էջում պարբերաբար թարմացումներ ու իրազեկումներ կանենք։

Բազմաթիվ քաղաքացիների այլևս վստահություն չեն ներշնչում Ամուլսարի հարցում կառավարության որոշումը հետաձգելու պատճառաբանությունները, որոնք, կարծես, ամեն ինչ տանում են դեպի ընթացակարգային փակուղի և փորձում են մաշեցնել շարժումը:

Սեպտեմբերի 20-ին նաև ամբողջ աշխարհում հարյուրավոր անհնազանդության գործողությոններ են տեղի ունենալու հանուն բնապահպանական արդարության՝ մարդածին Կլիմայական ճգնաժամի և բնապահպանական աղետների շուրջ համաշխարհային մոբիլիզացիայի շրջանակում (https://globalclimatestrike.net/):

Սեպտեմբերի 20-ին մենք հայտարարում ենք Բնապահպանական մեծ մոբիլիզացիա և ձգտում ենք, որպեսզի այն դառնա բազմամարդ ապակենտրոն բնապահպանական հավաք Հայաստանում: Ինքնակազմակերպված խմբերին, կազմակերպություններին կոչ ենք անում հանդես գալ սեփական միջոցառումներով և հավաքներով ու բարձրաձայնել Հայաստանի խիստ աղետալի վիճակում գտնվող բնապահպանական խնդիրները և պահանջել հրատապ և արմատական փոփոխություններ, որպես առաջին քայլ՝ դադարեցնելով Ամուլսարում հանքային ծրագիրը, ինչի համար գիտական ու իրավական հիմքերն ավելի քան աղաղակող են:

Ապակենտրոն միջոցառումների ավարտը լինելու է վերջում մեկ տեղ հավաքվելը և երթ անցկացնելը։

ԵՐԵՎԱՆՈՒՄ Հայկական բնապահպանական ճակատը բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տալու է ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻՑ, ժամը 1։00։ Պուրակի միջոցառումների ցանկը կթարմացնենք շուտով։

ԺԱՄԸ 18։30-ին Երևանում միջոցառումներ անկցացնող բոլոր խմբերը ԿՄԻԱՆԱՆ Օպերայի մոտ, Արամ Խաչատրյանի արձանի շրջակայքում, որտեղի կսկսվի երթը։ Երթուղին նույնպես կներկայացնենք շուտով։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ՄԱՐԴԻԿ
- Ստեղծարար ու հրատապության ջիղով ինքնակազմակերպվել, նախաձեռնել ապակենտրոն միջոցառումներ և դարձնել սեպտեմբերի 20-ը իսկական բնապահպանական ահազանգ։ Հնարավոր են նաև կարճատև դասադուլներ և գործադուլներ։ ՁԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԿԻՍՎԵՔ ԱՅՍ ԷՋՈՒՄ, ՈՐ ԼԱՎ ՏԱՐԱԾՎԵՆ։

- Բնապահպանական մոբիլիզացիան ցույց տալ Հայաստանի բոլոր շրջաններում՝ հատկապես բնապահպանական խնդիրներից տուժող համայնքներում։

- Տները միացնել պայքարի տարածքներին՝ պատրաստելով դրոշներ՝ Ամուլսար, ԱմուՐսար, #SaveAmulsar կամ նման գրություններով և կախելով դրանք պատուհաններից:

ENVIRONMENTAL MOBILIZATION DAY ON SEPT 20
In tandem with the Global Climate Strike, we declare September 20th as a day of unprecedented decentralized events voicing environmental problems and demanding urgent solutions form Armenia's government. As a first step, the government needs to revoke permits for the illegal Amulsar mining project.
We call on groups and organizations to self-organize and fill public spaces with events and protests and in YEREVAN JOIN AT THE END OF THE DAY, at 18:30 to the March for Amulsar to be convened from near the Opera, statue of Aram Khachaturyan.

The series of events by Armenian Environmental front will START AT 13:00 AT MASHOTS PARK. More info to come on the agenda.

The MARCH WILL START AT 18:30 from the area near Aram Khachaturyan statue.

Everyone is welcome to join and/or organize their own events and share them here.

DON'T FORGET TO DROP BANNERS FROM BALCONIES AND WINDOWS!