(ՏԵՍԱՆՅՈՒԹ) Փաշինյանի աղջկա և տղայի տեսանյութն անելուց հետո Ն.Սամսոնյանին հայտնում են, որ իր մեքենան պետք է խուզարկեն

Նարեկ Սամսոնյանը պատահական նկարել է Փաշինյանի աղջկան ինչ որ մի տղայի հետ քայլելիս, որը շատ նման է եղել Փաշինյանի տղային, որը այս պահին պետք է լիներ զորամասում` ծառայելիս: Որից հետո նրա հետ հեռախոսով կապնվում է ՃՈ պետի տեղակալը և հայտնել, որ նրանք գալիս են Նարեկի մեքենան խուզարկելու: Երբ Նարեկը մեքենայի մոտ սպասելիս է լինում ոստիկանների գալուն, նա  սատանում է զանգ այդ նույն ՃՈ պետի տեղակալից, որը հայտնում է, որ իրենք փնտրում են սպիտակ BMW X5 մակնիշի մեքենա, որը վրաերթի մասնակից է եղել: Նարեկ Սամսոնյանը չի հավատում ասվածին և փորձում է հասկանալ` ինչու էին իր մեքենան փորձում զննել և արդյոք այդ զննությունը կապված չէ տեղի ունեցած նկարահանման հետ, որին ի պատասխան ՃՈ պետի տեղակալը ասում է, որ Նարեկը գնա ՃՈ հարաբերություններ պարզելու: