70 000 լիտր բենզինի խնայողություն Կադաստրի կոմիտեից

2019 թվականը Կադաստրի կոմիտեն կփակի մոտ 70 հազար լիտր բենզինի խնայողությամբ
#ՆորԿադաստր
#Ծախսերիկրճատում
Այս տարվա հունվարից Կադաստրի համակարգի ծառայողական ավտոմեքենաներն անցել են բենզինի խնայողության ռեժիմի։ Մինչև 2019 թվականի օգոսոտոսը (ներառյալ) համակարգում խնայվել է ավելի քան 40 հազար լիտր բենզին։ Քանի որ սեպտեմբեր ամսից Կադաստրի ծառայողական մեքենաները ստանում են բենզինի ամսական միջինացված չափաքանակ, այդ հաշվարկով, մինչև այս տարվա ավարտը Կոմիտեն տարեկան կտրվածքով մոտ 70 հազար լիտր բենզին կխնայի։



Բենզինի խնայողության ռեժիմը չի վերաբերում միայն Կադաստրի երկու Renault Dokker մեքենաներին (կից լուսանկարում), որոնք ձեռք են բերվել 2019 թվականի մարտ ամսվա վերջին և երթևեկում են առաքման ռեժիմով՝ Հանրապետության բոլոր, այդ թվում, ամենահեռավոր մարզերի գրասենյակներ ու ստորաբաժանումներ հասցնելով գրենական պիտույքներ և անհրաժեշտ այլ ապրանքներ։


Այլ որևէ բացառություն չկա, բենզինի խնայողության այս ռեժիմով են երթևեկում Կոմիտեի ծառայողական բոլոր ավտոմեքենաները, այդ թվում՝ ղեկավարինը։ Կարևոր լրացուցիչ անակնկալ ծախսերը կարվեն խնայված բենզինի պահուստից։ Ամեն դեպքում, օգոստոսի սկզբից ի վեր նման լրացուցիչ ծախսի առիթ չի եղել։


Ղեկավար Սարհատ Պետրոսյանը (Sarhat Petrosyan) օգոստոսի 5-ի աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին ասել է, որ այդուհետ բենզինը Կադաստրի վարորդներին կբաշխվի ըստ վարած կմ-երի, քանի որ նախորդ մի քանի ամիսներին մշտադիտարկվել են չափաքանակները.


«Որևէ մեկը բենզինով աշխատավարձի հավելավճար այլևս չի' ստանալու»,- զգուշացրել է Պետրոսյանն՝ ավելացնելով, որ մյուս կողմից, որևէ մեկը չ'պետք է աշխատանքային կարիքների համար իր հաշվին կամ իր անձնական մեքենայով ճամփորդի, - այդ նպատակով հատկացվող հերթապահ մեքենայի գրաֆիկը կկազմակերպի գլխավոր քարտուղարը։


Կադաստրի կոմիտեի տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանի  փոխանցմամբ, սա շարունակական է լինելու.


«Խնայողությունը շարունակվելու է մյուս տարի նույնպես, հանրությանը պարբերաբար կտեղեկացնենք նման միջոցառումների մասին»։


Նյութի աղբյուր` Կադաստրի կոմիտե / Cadastre Committee


Թոփ լուրեր