Նիկո'լ, մի' խնդրի, որ պատասխանատուն դու չլինես

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր fb էջից LIVE մտավ և խոսեց Ամուլսարի խնդրի մասին (տեսանյութը վերջում):


Նա խոսեց այս խնդրին վերաբերող բոլոր կողմերի մասին և նույնիսկ անդրադարձավ Իվանյանի բարեկամական կապին: Խոսեց առկա փաստաթղթերի մասին և Շրջակա միջավայրի նախարարության կողմից մոնիտորինգ իրականացնելու համար անհրաժեշտ գույքի ձեռք բերման մասին:Խոսեց այն մասին, որ իր կողմից առաջադրված` հավանական վնասի մասին բոլոր հարցերին` LYDIAN ARMENIA-ն հավաստիացրել է, որ վնաս չի լինի և լինելու դեպքում ինքը գիտակցում է հետևանքների մասին:Կան նախադասություններ,որոնք նա նույնությամբ կրկնու է մի քանի անգամ և դրանցից մեկում` նա շեշտում էր, որ հանքի շահագործումը արգելելու օրինական ոչ-մի հիմք չկա,մյուսում`ԽՆԴՐՈՒՄ էր ապաշրջափակել հանքի տարածքը:


Իհարկե ողջունում ենք վարչապետի նաման բաց և հաշվետու լինելուն ուղղված ջանքերը,լսեցինք իր խոսքը,փորձեցինք հասկանալ իր կողմից բերված փաստարկների կարևորությունը և.


Նա,իհարկե,ելնելով իր պաշտոնական դիրքից,չի կարողանում բաց տեքստով խոսել(դրա մասին նույնիսկ ինքը նշեց իր խոսքի վերջում) բայց մեզ մեր դիրքը չի խոչնդոտում ասել այն`ինչ ինքը չի կարող:


Ինչ էր ասում Նիկոլը՝


կոպիտ ասած նա ասում է «թույլ տվեք բացենք հանքը և եթե այս հարցում ձեր՝ դեմ արտախատվողների, դիրքորոշումը այդքան սկզբունքային է,որոշ ժամանակ անց կառավարության աջակցությամբ դուք կարող եք գտնել թեկուզ չնչին խախտումներ և մենք կփակենք այդ հանքը, բայց արդեն օրինական ճանապարհով»:


Սիրելի պարոն վարչապետ ՝ այստեղ առաջանում են հարցեր որնց պատասխանները պետք է լսի ժողովուրդը`մինչ իր որոշում կայացնելը  և այդ հարցերց մեկը  հետեվյալն է ՝


ենթադրենք հանքը բացվեց,աշխատեց և այնտեղ հայտանբերվցին խախտումներ և վնաս հասցվեց բնությանը, որը վերականգնելու համար մեծ գումարներ կպահանջվի՝  այդ դեպքում  ով է պատասխանատուն, ով է տալիս իր երաշխավորությունը անձաբ՝ ոչ միջնորդավորված որևե օվշորային կազմակերպությամբ, ով է պատասխան տալու իր ոչ փոքր գույքով և անձնական ազատությամբ,որ այդ վանասը կվերականգնվի ամբողջությամբ: Բերեք այդ մարդուն հանրային դաշտ այլապես դուք եք լինելու միակ պատասխանատուն և մեղավորը: Հետեվաբար այդ գումարները նույնպես վճարվելու են ժողովրդի գրպանից:


Քանի որ հայտնի է թե ինչպես կարող է այդպիսի կազմակերպությունը ժամերի ընթացքում լուծարվի և անհետանա թողնելով իր ետևից միլիոնավոր դոլարների հասնող վնաս : 


 


Թոփ լուրեր