Արժեքը գնահատվեց 321 միլիոն դրամ՝ 1,240,423,000 դրամի փոխարեն

Զարուհի Բաթոյանը իր էջում գրել է՝


2017 թվականին Կենտրոն վարչական շրջանում Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կառուցելու համար «Դալմա գարդեն մոլ»-ի հարևանությամբ մի տարածք է օտարվել ավելի քան մեկ միլիարդ դրամ գնահատված ընդհանուր շուկայական արժեքին հավասար գնով և ամրացվել նախարարությանը։
Այս ապրիլին նպատակահարմար գտանք կենտրոնը ստեղծել մեկ այլ տարածքում, քանի որ ենթակառուցվածքային առումով տարածքը հարմար չէր Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին նման ծառայություններ մատուցելու համար։
Փոխանակելու հնարավորության համար նոր գնահատում արվեց անշարժ գույքի անկախ փորձագիտական կազմակերպության կողմից։



Արդյունքում արժեքը գնահատվեց 321 միլիոն դրամ՝ 1,240,423,000 դրամի փոխարեն։


Երեկ այս հարցով դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու և իրավական գնահատական տալու համար:


Թոփ լուրեր