Լոռու մարզում կատարվող աշխատանքների մասին


ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՀԱՄԱՅՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ


Ախթալա խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի ուղեկցությամբ ծանոթացավ համայնքում պետություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվող «Ախթալա համայնքի Նեղոց գյուղի, Շամլուղ քաղաքի կենտրոնական հատվածի և Բուղաքար թաղամասի, Ախթալա քաղաքի Առափնյա և Երկաթուղայիններ թաղամասերի գազիֆիկացում» ծրագրի ընթացքին:
Ծրագրի իրականացման շրջանակներում համայնքում կանցկացվի գազամատակարարման ներհամայնքային համակարգ, ընդհանուր 5,8կմ երկարությամբ՝ գազի մատակարարումը հասցնելով բնակելի տներին ու բազմաբնակարան շենքերին հնարավորինս մոտ: Գազիֆիկացման աշխատանքներն ավարտելուց հետո, բնական գազից օգտվելու հնարավորություն կունենա 470 ընտանիք:
Ծրագրի ընդհանուր արժեքը 104.661.700 դրամ է, որից համայնքի ներդրումը կկազմի՝ 41.864.680 դրամ, պետության կողմից հատկացվող գումարը՝ 62.797.020 դրամ:
Մարզի ղեկավարը կարևորեց աշխատանքները որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:
Հարկ է նշել, որ 2019 թ. պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու համար Ախթալա համայնքը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացրել 8 սուբվենցիայի ծրագրային հայտ, որոնք միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել: Հավանության արժանացած սուբվենցիայի ծրագրերի ամբողջական արժեքը կազմում է 400.788.580 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափը կազմում է 231.566.874 դրամ, իսկ համայնքի կողմից կատարված համաֆինանսավորման չափը` 169.221.706 դրամ:
Սուբվենցիայի ծրագրային հայտերը ներառում են նաև հետևյալ ոլորտները՝
1. «Ախթալա համայնքի Մեծ եւ Փոքր Այրում բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում»
Ծրագրի իրականացման արդյունքում Մեծ եւ Փոքր Այրում գյուղերում կկառուցվի խմելու ջրի՝ 9,5 կմ երկարությամբ ներքին ցանց: Կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում։
Ծրագրի ընդհանուր արժեքը 83.633.300 դրամ է, որից համայնքի ներդրումը կկազմի 29.271.655 ՀՀ դրամ, պետության կողմից հատկացվող գումարը՝ 54.361.645 դրամ:
2. «Ախթալա համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում»
Ծրագրի շրջանակներում կվերանորոգվեն Շամլուղ քաղաքի 10-րդ եւ 2-րդ, Ախթալա քաղաքի՝ Օրջոնիկիձե փողոցի 3-րդ և Աբովյան փողոցի 21-րդ բազմաբնակարան շենքերի տանիքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 40.748.990 դրամ, որից 18.337.045 դրամը կկազմի համայնքի ներդրումը, իսկ մնացած 22.411.945 ՀՀ դրամը կտրամադրի պետությունը:
3. «Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրի ոռոգման գլխավոր ջրատար առվի վերանորոգում»
Ծրագրի շրջանակներում իրականացվելու է Ճոճկան գյուղի 1600 մետր երկարություն ունեցող ջրատարի 823 մետրի վերանորոգում:
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 18.408.110 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 6.442.838 դրամ, պետության կողմից տրամադրվող գումարը՝ 11.965.272 դրամ:
4. «Ախթալա համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում»
Ծրագրի շրջանակներում կբարեկարգվեն Ախթալայի թիվ 2 դպրոց տանող ճանապարհը, Շահումյան փողոցը եւ հարակից 300 մետր երկարությամբ մայթը, Շամլուղի 11-րդ և 8-րդ (դեպի դպրոց տանող) փողոցները, Նեղոցի Արմեն Գրիգորյան փողոցը, Ճոճկան գյուղի մշակույթի տան բակը:
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 54.459.090 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 24.506.590 ՀՀ դրամ, պետության կողմից հատկացվող գումարը՝ 29.952.500 դրամ:
5. «Ախթալա քաղաքի թիվ 1 ՆՈՒՀ «ՀՈԱԿ»-ի շենքի տանիքի և 2-րդ հարկի հիմնանորոգում»
Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք Ախթալա քաղաքի թիվ 1 ՆՈՒՀ «ՀՈԱԿ»-ի չափորոշիչներին համապատասխան հիմնանորոգված տարածք՝ երկարաժամկետ շահագործման համար պիտանի, բարենպաստ, բարեկարգ եւ հարմարավետ շենքային պայմաններով:
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 21.127.990 դրամ, որից 8.451.196 դրամը կկազմի համայնքի ներդրումը, իսկ մնացած 12.676.794 դրամը կտրամադրի պետությունը:
6. «Ախթալա համայնքի Ճոճկան գյուղի մշակույթի տան շենքի հիմնանորոգում»
Ծրագրի իրականացման արդյունքում մշակույթի տան շենքում տարբեր տեսակի խմբակներ կբացվեն, կիրականացվի արտադպրոցական կրթություն, կկազմակերպվեն համայնքի բնակչության մշակութային կյանքը եւ հանգիստն ազատ ժամերին։ Կստեղծվեն նոր աշխատատեղեր։
Ծրագրի ընդհանուր արժեքը 46.239.710 դրամ է, որից համայնքի ներդրումը կկազմի՝ 27.743.826 դրամ, պետության կողմից հատկացվող գումարը՝ 18.495.884 դրամ:
7. «Ախթալա համայնքի լուսավորության համակարգերի արդիականացում, նոր համակարգերի կառուցում»
Ծրագրի նպատակն է փողոցների ու թաղամասերի լուսավորության հետ կապված խնդիրների լուծումը, ճանապարհային անվտանգության բարձրացումը, համայնքի ծայրամասային թաղամասերում վտանգների նվազեցումը, համայնքային գործունեության ընդլայնումը, CO2 արտանետումների կրճատումը:
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 31.509.690 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը՝ 12.603.876 ՀՀ դրամ, պետության կողմից հատկացվող գումարը՝ 18.905.814 ՀՀ դրամ:







Image may contain: 1 person, standing, mountain, sky, outdoor, nature and water

Image may contain: 2 people, people standing, mountain, outdoor and nature

Image may contain: 2 people, people standing, mountain, plant, sky, outdoor and nature

Image may contain: 2 people, people standing, mountain, sky, outdoor and nature