ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայու-թյունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սամանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019թ. հունիսի 1-ից մինչև 2020թ. դեկտեբերի 1-ը կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով` ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետևյալ առաջնահերթությամբ.


ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,


բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր


գ) Երևան քաղաք:


Սահմանվել է ՀՀ մարզերի հետևալ հերթականությունը.


1) Տավուշի մարզ, 2) Վայոց Ձորի մարզ, 3) Սյունիքի մարզ, 4) Գեղարքունիքի մարզ, 5) Արարատի մարզ, 6) Շիրակի մարզ, 7) Լոռու Մարզ, 8) Արմավիրի մարզ, 9) Արագածոտնի մարզ, 10) Կոտայքի մարզ, 11) Երևան քաղաք:


Ելնելով սահմանված առաջնահերթություններից` առաջարկվում է ՀՀ Շիրակի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին բնակարանային գործերում առկա փաստաթղթերը թարմացնելու համար մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից փաստաթղթերը դեռևս չթարմացրած շահառուները ներկայանան ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչություն հետևյալ փաստաթղթերով (Հասցեն` ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41).



  • զորացրման հրամանի լուսապատճենը,

  • շահառուի և նրա ընտանիքի անդմաների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ),

  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին),

  • անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,

  • շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները  (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,

  • տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,

  • տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարջ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ,

  • աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստակնների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:


Մյուս մարզերում հաշվառված շահառուների վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն հաջորդիվ:


 


ՀՀՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողով

Թոփ լուրեր