Աշխատանքային հանդիպում ազգային ժողովում

Աշոտ Դալլաքյանը իր էջում գրել ՝


Այսօր` 02/09/2019֊թվ, Հայաստանի Հանրապետության, Ազգային Ժողովի փոխնախագահ` Վահե Էնֆիաջյանի հրավերով. կազմակերպած` 《Ուսանողների գիտական ժողովին》ԱԺ֊ում էի։
Ի դեպ Եղավ հետաքրքիր և իմաստալից զրույց, կապված` Մշակույթի, Կրթության, աշխատանքի և այլ բնագավառներում հայի գենի կատարելագործման նպատակին հասցնելու համար։
Հրավերի նպատակներ`
Մեր պետությունը կառուցելու և առողջ հասարակություն ստեղծելու համար անհրաժեշտ է ապահովել մեր երիատասարդության հայեցի դաստիարակությունը, հասարակության մշակութային զարգացումը և հասարակություն մշակույթ անմիջական կապը: Աջակցելով մեր երկրում արվեստի և մշակույթի զարգացմանը, դուք` ինքներդ ձեր պարտքն ենք հատուցում ձեր իսկ պատմությանը:
Սիրելի՛ հայրենակիցնե՛ր, ձեր առաքինություն է` աջակցել Հայաստանի Հանրապետությունում մշակույթի զարգացմանը, նպաստել հայ մշակույթի պատմական ժառանգության պահպանման և հայ մշակութային արժեքներով երիտասարդության դաստիարակության գործին: Նպաստել Հայաստանում մշակույթի ոլորտում օրենսդրության կատարելագործմանը, նպաստել ազգային ժողովրդական բանահյուսական և աշուղական երգարվեստի ավանդույթների վերականգնմանը, պահպանմանը և կատարելագործմանը, նպաստել երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանը, ակտիվացնել Հայաստանի, Սփյուռքի ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանի մշակութային կազմակերպությունների և կրթօջախների համագործակցությունը, աջակցել երգարվեստի, պարարվեստի... մեկ խոսքով ՄՇԱԿՈՒՅԹԻ` զարգացմանը, օգնել կարիքավոր արվեստագետներին,
<<Մե՛կ ազգ, մե՛կ մշակույթ>> գաղափարախոսությամբ, ԸՍՏ Ի՛Ս։
Շնորհակալ եմ անչափ` Պարոն Էնֆիաջյան, ևս մեկ անգամ օրենսդիրում ձայնս լսելի դարձնելու համար։