Տրամաբանական չէ, թե ինչպես կարող է մարդն աշխատավարձ ու հավելավճարներ ստանալ՝ առանց աշխատելու. Պարգև Օհանյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Անձամբ չէի ցանկանա, որ նման իրավիճակ ստեղծվեր, քանի որ ՍԴ-ում այդքան էլ լուրջ խնդիր չկա՝ գուցե նեղ մասնագիտական իմաստով կա, եթե խորանանք նման հակասությունների մեջ, ապա շատ հակասություններ կգտնենք, որի պարագայում  պետության կամ իրավապահ մարմինների գործունեությունն ուղղակի կդառնա անհնարին»։